Նորակոչիկներին կասեմ՝ չփախչեն ծառայությունից, թող գան, կանգնեն մեր կողքին ու զգան հողի գինը, պահեն ինչպես մենք ենք պահում, ինչպես մեզնից առաջ են պահել ու ինչպես հետագայում կպահեն:
Ահա այսպիսի կոչ ուղղեց նորակոչիկներին Արցախի առաջնագծում ծառայող Հովհաննեսը: Վերջինս մոտ մեկ տարի է` ինչ ծառայում է, Գյումրիից է, սովորում է Թատրոնի և կինոյի պետական համալսարանի Գյումրու մասնաճյուղում:
Հովհաննեսը հիասքանչ ասմունքում է:
Լրագրողների համար ասմունքեց Պարույր Սևակի «Դավաճան իմ սեր» ստեղծագործությունը:
Հարցին՝ որևէ մեկին նվիրում է այս բանաստեղծությունը, զինվորը պատասխանեց՝ ոչ: Սակայն, ցավոք, իր պատմելով՝ ապրել է ստեղծագործության մեջ ասված գրեթե ամեն ինչ:
Հովհաննեսը նշում է, որ բանակում բնավորության որևէ նոր գիծ ձեռք չի բերել, միայն ավելի նյարդային է դարձել:
Նրա խոսքով՝ դիրքերում օրերն ավելի արագ ենք անցնում, առօրյան անցնում է ընտանիքի անդամ դարձած զինծառայողների հետ: Նա չի պատկերացնում, որ բանակից զորացրվելուց հետո կարող է իր ծառայակից տղաների հետ կապը չպահել, հասցրել են մտերմանալ ու մեկ ընտանիք դառնալ:
Մանրամասները՝ ԼՈՒՐԵՐ.com-ի տեսանյութում:
Քրիստինա Աղալարյան
Արցախ