Մինսկում կայացան Եվրոպայի շախմատի անհատական առաջնության 6-րդ տուրի պարտիաները:
6-րդ տուրի Հրանտ Մելքումյանը միավոր կիսեց Իվան Չեպարինովի հետ:

Այս տուրում մեր ներկայացուցիչներից հաղթանակներ տոնեցին Սերգեյ Մովսեսյանը, Հայկ Մարտիրոսյանը, Վահե Բաղդասարյանը, Արման Միքայելյանը, Դավիթ Միրզոյանը և Հովհաննես Հակոբյանը:

6-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակը 5 միավորով գլխավորում է 10 շախմատիստ: Մեր շախմատիստներից առաջատարների թվում է Հրանտ Մելքումյանը: Արման Միքայելյանն ունի 4.5 միավոր: