Միացյալ Նահանգների Կոլորադոյի նահանգում արջը ներխուժել է բնակելի տուն եւ դաշնամուր «նվագել»: Այդ մասին հայտնել է Fox5-ը:
Հյուրասենյակում թափառող կենդանուն նկարահանել է տեսադիտարկման խցիկը: Արջը պտտվել է սենյակում, գետնին տապալել կահույքի մի մասը, իսկ հետո բարձրացել հետեւի թաթերի վրա եւ առջեւի թաթերով հարվածել երաժշտական գործիքի ստեղներին: Բարբախտաբար, բնակիչներից ոչ ոք տանը չի եղել:
Ամենայն հավանականությամբ, կենդանին նրանց տանը հայտնվել է բաց պատուհանով, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: