ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ալեքսանյանն այսօր Ազգային Ժողովում անդրադառնալով լրագրողների դիտարկմանը, որ օրերս հայտնի օրենքով գող Զապի՝ Անդրանիկի Սողոյանի հետ սրճել է Մարիոթ հյուրանոցում, նշեց. «Ես Մարիոթում եղել եմ, բայց՝ «Զապի» հետ չէ»:

 


Լրագրողների ճշտող հարցին՝ իսկ արդյոք ճի՞շտ են լուրերը, որ նաև օկուպացրել է սրճարանը:
«Ես ոչ մեկի հետ հստակ էնտեղ չեմ եղել, հյուրեր եմ ունեցել, նրանց հետ եմ եղել. գողականներ չեն եղել»,-ասաց պատգամավորը՝ ըստ էության հերքելով մամուլում գրված լուրերը: