Արարատյան Հայրապետական թեմը շնորհավորել է Նավասարդ Կճոյանին՝ ձեռնադրության 30-րդ տարեդարձի առթիվ.

Գերաշնորհ Սրբազան հայր,

Արարատյան Հայրապետական թեմի հավատացյալների և հոգևորականների անունից շնորհավորում ենք Ձերդ Սրբազնությանը՝ քահանայական ձեռնադրության 30-րդ տարեդարձի առթիվ: Աստվածային նախախնամությամբ Դուք ընդունեցիք Տիրոջ օծումն ու քահանայական բարձր կոչումը և տարիների քրտնաջան աշխատանքի արդյունքում ունեցաք հոգևոր բազում ձեռքբերումներ՝ վայելելով թեմի հավատավոր զավակների սերն ու համակրանքը:

Մեր աղոթքն է առ Աստված` Ձեզ բազում տարիներ տեսնել առաջնորդական նվիրական սպասավորության մեջ: Մաղթում ենք քաջառողջություն և բյուրավոր արևշատ օրեր:

Մատչիմք ի համբոյր Ձերդ Սրբազնութեան Սուրբ և Օծեալ Աջոյն: