Այս պահին լարված իրավիճակ է Կառավարության շենքի մոտ: Այստեղ են հավաքվել Ֆիրդուսի շուկայի առևտրականները՝ պահանջելով լուծել իրենց հարցը: Առևտրականները բողոքում են իշխանությունների՝ հարցը լուծելու տեմպերից՝ պնդելով, որ իրենց մտահոգությունները, հարցն այսպես ձգելով, իրականություն կդառնան:
«Մենք վախենում ենք, որ մեզ կզրկեն մեր տներից, մեզ դրա դիմաց տալով չնչին փոխհատուցում: Եկել այստեղ պահանջում ենք հրատապ լուծել մեր հարցը, հակառակ պարագայում՝ շարունակելու ենք բողոքի ակցիաներ իրականացնել»,-մեզ հետ զրույցում նշեց քաղաքացին:
Հիշեցնենք, որ օրերս Նախագահ Սերժ Սարգսյանի վերահսկողության ծառայության ղեկավարը հանդիպել է Ֆիրդուսի դժգոհ բնակիչների հետ և հավաստիացրել, որ խնդիրը կլուծվի մեկ ամսում: