Կիպրոսահայ բարերար Հարություն Անմահունին Վիգեն Սարգսյանի Կիպրոս կատարած այցի ընթացքում 10 հազար ԱՄՆ դոլար նվիրաբերեց Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի ֆոնդին: Այս մասին տեղեկացնում է Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի պաշտոնական կայքը:

 


Դեռեւս 2009 թվականին կից բարերար Հարություն Անմահունին ՀՀ զինված ուժերին ցուցաբերած աջակցության համար պարգեւատրվել է «Անդրանիկ Օզանյան» գերատեսչական շքանշանով:
Հիմնադրամի ակտիվների և պարտավորությունների կառավարման հանձնաժողովը մայիսի 29-ին որոշում էր կայացրել սահմանված կարգով կատարել հատուցում ևս մեկ զինծառայողի ընտանիքին: Սպայական կազմի կապիտան Գոռ Ֆրունզիկի Խուդինյանի ընտանիքին փոխանցվելու է միանվագ 10 միլիոն ՀՀ դրամ և 20 տարվա ընթացքում կտրամադրվի ամսական 300 000 ՀՀ դրամ: Համաձայն «Կոնվերսբանկ» ՓԲԸ-ի հետ կնքված պայմանագրի՝ գումարը կփոխանցվի շահառուների համար բացված հատուկ բանկային հաշիվներին, որոնք սպասարկվում են անվճար:
Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի կողմից հավաքագրված ընդհանուր միջոցները կազմում են 1 մլրդ 861 մլն 622 հազար 997 ՀՀ դրամ, իսկ կատարված հատուցումները եղել են 103 մլն 300 հազար դրամ:

 


Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը ևս 9 զոհված զինծառայողի ընտանիքներին փոխհատուցում էր տրամադրել: Միանվագ 10-ական միլիոն դրամ էր տրամադրվել հակառակորդի կողմից արձակված կրակոցից սահմանին զոհված զինծառայողների ընտանիքներին: Ժամկետային զինծառայողներ Անդրանիկ Մուսիկյանի, Գոռ Գարեգինյանի, Արտակ Ռաֆայելյանի, Նարեկ Հարությունյանի ընտանիքներին ամսական կտրամադրվի 200-հազարական դրամ՝ 20 տարվա ընթացքում, պայմանագրային զինծառայողներ Կարեն Ուլուբաբյանի, Արայիկ Սարգսյանի ընտանիքներին՝ 250-հազարական դրամ, փոխգնդապետ Գեղամ Մանուկյանի, մայոր Նվեր Բաբաջանյանի, ավագ լեյտենանտ Գոռ Հովհաննիսյանի ընտանիքներին՝ 300-հազարական դրամ: