ՀՀԿ-ն որոշել է, թե ովքեր են ղեկավարելու հայկական պատվիրակությունները միջազգային խորհրդարանական կազմակերպություններում: Այս մասին ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանը կուսակցության խոսնակ, Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: «ԱՊՀ խորհրդարանական վեհաժողովում հայկական պատվիրակությունը կղեկավարի Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը, ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովում՝ Էդուարդ Շարմազանովը, ԵԽԽՎ-ում՝ Արփինե Հովհաննիսյանը, ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովում՝ Հերմինե Նաղդալյանը, Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովում՝ Արմեն Աշոտյանը»,- նշեց Շարմազանովը:
ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում հայկական պատվիրակությունը կշարունակի ղեկավարել Կորյուն Նահապետյանը, ՀՀ-ԵՄ խորհրդարանական հանձնաժողովի հայկական պատվիրակության ղեկավարը կլինի Արմեն Աշոտյանը, Ուղղափառության խորհրդարանական վեհաժողովում հայկական պատվիրակությունը կգլխավորի Արտաշես Գեղամյանը, Միջխորհրդարանական միությունում՝ Արա Բաբլոյանը, Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովում՝ Մարգարիտ Եսայանը:
ՀՀ-ՌԴ միջխորհրդարանական հանձնաժողվի հայկական պատվիրակությունը կղեկավարի Արտաշես Գեղամյանը, ՀՀ-Վրաստան և ՀՀ-Բելառուս, ՀՀ-Կիպրոս հանձնաժողովներում՝ Էդուարդ Շարմազանովը, ՀՀ-Արցախ միջխորհրդարանական հանձնաժողովում՝ Արա Բաբլոյանը, ՀՀ-ԱՄՆ միջխորհրդարանական հանձնաժողովում՝ Արփինե Հովհաննիսյանը :