Այսօր՝ հունիսի 9-ին, Երեւանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցությունն իր առաջին նիստն անցկացրեց ոչ թե քաղաքապետարանի շենքի ներսում, այլ՝ դրսում:
Նկատենք, որ այս մասին «Երկիր Ծիրանի»-ն դեռ երեկ էր հաղորդագրությամբ տեղեկացրել, նշվել էր, որ բացօթյա նիստը Փոստանջյանն անցկացնելու է ժամը 10.30-ին, սակայն իր կողմից հռչակած՝ քաղաքապետարանի գրավման օրը ավագանու անդամը մի փոքր ուշացավ:
Մինչ այդ նրան դրսում սպասում էին իր համակիրները, լրագրողները:
Ծիրանագույն ծաղիկները ձեռքին Փոստանջյանին սպասում էր նաև ակտիվիստ Վարդգես Գասպարին:
Առավել մանրամասն՝ տեսանյութում