«Ավրորա 2017» թվականի մրցանակակիր Թոմ Քաթինային փոխարինած երեք հայ բժիշկները շաբաթ օրը կլինեն Երեւանում: «Գթության Մայր» հիվանդանոցի միակ վիրաբույժը Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանին նամակ է հղել, որում նշել է, որ բարեհաջող հասել է Նուբա լեռներ եւ տուն է ճանապարհել բժիշկներին:
Թոմ Քաթինան «Ավրորա» մրցանակին արժանացել է մայիսի 28-ին` Երեւանում կայացած մրցանակաբաշխության ժամանակ: Դափնեկրի անունը հայտարարել է «Ավրորա»-ին մասնակցելու համար Հայաստան ժամանած Շառլ Ազնավուրը: