Ռիո դե Ժանեյրո քաղաքի քաղաքացիական դատարանը կնոջը, որի անունը չի հրապարակվում, պարտավորեցրել Է փոխահատուցում վճարել իր սիրեցյալի օրինական կնոջը: Այդ մասին, հայտնել Է Globo թերթը:
Տուգանքի սահմանված գումարը կազմել Է 15 հազար ռեալ (4,5 հազար դոլար): Հրապարակած տեղեկատվության համաձայն, ԱՄՆ-ում բնակվող տղամարդը Բրազիլիա կատարած ուղեւորության ժամանակ կապի մեջ Է մտել տեղի բնակչուհու հետ: Հարավամերիկյան երկրում իր ուղեւորությունն ավարտելուց հետո նա որոշել Է ընդհատել ռոմանտիկ պատմությունը եւ վերադառնալ կնոջ մոտ: Սակայն բրազիլուհին հասցրել Է մի քանի ինտիմ լուսանկարներ անել, որոնք ապացուցում են դավաճանությունը:
Այդ լուսանկարները նա Facebook-ի առցանց-մեսենջերի միջոցով ուղարկել Է իր սիրեցյալի օրինական կնոջը:
Խաբված կինն այնպես չի արձագանքել, ինչպես որ սպասում էր նրա մրցակցուհին: Նա բրազիլուհուն դատի է տվել՝ պահանջելով փոխհատուցել բաց լուսանկարների պատճառած բարոյական վնասը: Պատասխանողը պնդել է, թե ինքը միայն ցանկանում էր իր սիրեցյալի ամուսնուն նախազգուշացնել դավաճանության մասին: Սակայն դատարանը վճռել է, որ բանը վերաբերել է մրցակցուհուն ծաղրի ենթարկելուն եւ ամուսնու հետ նրա հարաբերությունների վրա ծիծաղելուն, հաղորդել է ՏԱՍՍ-ը: