Ադրբեջանի իշխանությունները շարունակում են հայերին վերագրել ցանկացած անհեթեթ հորինվածք կամ գտածո: Դրա ապացույցն է Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության կողմից տարածած հաղորդագրությունը իբր իրանա-ադրբեջանական սահմանին՝ Արաքս գետի ափին հայտնաբերված ձեռքի հակատանկային նռնականետի (ՌՊԳ-7) վերաբերյալ:

«Ադրբեջանցիներն ինչ գտնեն կամ հորինեն, անպայման հայերի հետ պիտի կապեն»,- ասաց ՀՀ պաշտպանության նախարարության խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության հայտարարության համաձայն՝ Արաքս գետի ափին իբր հայտնաբերվել էր ծառի ճյուղին ամրացված հակատանկային նռնականետ, որը պետք է գործեր կոպիտ պատնեշի բախվելու պարագայում: