Պորտուգալիայի կենտրոնական մասում անտառային հրդեհների մարմանը մասնակցող ինքնաթիռը վթարի է ենթարկվել: Այդ մասին հաղորդել է EFE գործակալությունը:

Դեպքի հետևանքով զոհերի մասին տեղեկատվություն դեռևս չկա: Միջադեպը տեղի է ունեցել Պեդրոգան-Գրանդի բնակատեղիի շրջանում, որտեղ հրդեհների հետևանքով զոհվել է 64 մարդ, ևս 157-ը տուժել:

Պորտուգալիայում հրդեհները սկսվել են հունիսի 17-ի կեսօրից: Ներկա դրությամբ դրանց դեմ պայքարին ներգրավված է երկու հազար մարդ: