Կառավարության ծրագրում թիրախավորված նշված է և՛ արտահանումների, և՛ ներդրումների մասով մեր անելիքները: 2022 թ.-ին արտահանումը կկազմի 42%, ներդրումների մասով էլ թիրախ է սահմանված, որ օտարերկրյա ներդրումների մասով Հայաստանն անելու է ամեն բան, որ հասնենք ՀՆԱ-ի 5 %-ին,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ՏԿԶ նախարար Սուրեն Կարայանը:
Վերջինս, անդրադառնալով Կառավարության ծրագրի վերաբերյալ հնչող քննադատություններին և, մասնավորապես, նրան, որ այս ծրագիրն ավելի շատ քաղաքական փաստաթուղթ է, պատասխանեց. «Կառավարության ծրագիրը նաև պետք է քաղաքական փաստաթուղթ լինի, ոչ թե միայն տնտեսական»:
Հիշեցնենք, որ Աժ հերթական նիստում այսօր քննարկվում է Կառավարության ծրագիրը:
Պատգամավորներն իրենց հուզող հարցերն են ուղղղում ՀՀ վարչապետին: