Կառավարության հունիսի 23-ի նիստի ընթացքում վարչապետ Կարեն Կարապետյանը նշեց, որ երեկ Ազգային ժողովի կողմից հավանության արժանացավ Կառավարության 2017-2022 թթ. ծրագիրը:

«Հաշվի առնելով մեր կողմից առաջ քաշված դրույթները՝ հանձնարարում եմ հանրապետական գործադիր մարմնի անդամներին՝ մեկամսյա ժամկետում մշակել և Կառավարության աշխատակազմ ներկայացնել Կառավարության ծրագրից բխող միջոցառումների ցանկ և դրանց կատարման պատասխանատուներին:

Հանձնարարում եմ Կառավարության աշխատակազմ ներկայացնել նաև այդ միջոցառումների կատարման ժամկետները»,-ասաց վարչապետը:  

Վարչապետը նաև հանձնարարեց այս տեղեկատվությունը ստանալուն պես՝ այն ներկայացնել հանրությանը:

«Ռեսթարթ ենք տալիս, սկսում ենք աշխատել վեցօրյա գրաֆիկով»,-նշեց վարչապետը: