Մադրիդի «Ռեալ»-ի նախագահ Ֆլորենտինո Պերեսը չի հաստատել այն տեղեկությունը, որ Ալվարո Մորատայի տրանսֆերի համար մադրիդյան թիմը բանակցում է «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հետ:
«Ռեալ»-ը չի բանակցում «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հետ Մորատայի տրանսֆերի համար: Ճիշտ չէ այն տեղեկությունը, որ կողմերը համաձայնության են եկել: Հուլիսը դեռ չի ավարտվել, մինչ օգոստոսի 31-ը դեռ շատ ժամանակ կա: Մենք լավագույն որոշումը կկայացնենք, բայց «Ռեալ»-ը ֆուտբոլիստների տրանսֆերները չի վաճառում»,-Պերեսի խոսքը մեջբերում է esRadio-ն:
Ավելի վաղ՝ տեղեկություններ էին տարածվել, որ մանչեսթերցիները պատրաստ են 70 մլն եվրո առաջարկել ֆուտբոլիստի համար, իսկ «Արքայական ակումբը» պահանջում է 80-90 մլն եվրո: