Ադրբեջանի կառավարությունը հաստատել է «աշխատանքային կենսաթոշակների» մասին օրենքում կատարված փոփոխությունները:
Այս մասին հայտնում է ադրբեջանական haqqin.az-ը:
Օրենքում կատարված փոփոխությունները ուժի մեջ են մտել 2017թ.-ի հուլիսի 1-ից:
Կատարված փոփոխությունների համաձայն` տղամարդկանց կենսաթոշակի անցնելու տարիքը 63-ից բարձրացվել է 65, իսկ կանանց կենսաթոշակային տարիքը` 60-ից 65:
Կանսաթոշակային նախագծում կատարվել են ընդհանուր առմամբ 98 փոփոխություններ, որոնց համաձայն` տղամարդկանց կենսաթոշակային տարիքը մինչ 2021 թվականը ավելացվելու է 6-ական ամսով մինչև հասցվի սահմանված 65-ին, իսկ կանանց կենսաթոշակային տարիքը` մինչև 2027 թվականը:
Բացի այդ, այս փոփոխութուններով նախատեսվում է աշխատանքային կենսաթոշակի բազային մասի վերացում, ինչի փոխարեն մինիմալ կենսաթոշակը կսահմանվի 110 մանաթին համարժեք:
Մինչ այս փոփոխությունը 2010-2012 թվակականների ընթացքում Ադրբեջանում տղամարդկանց կենսաթոշակի անցնելու ենթակա տարիքը 62-ից բարձրացվել էր 63,5-ի, իսկ 2010-2016 թվականներին կանանց կենսաթոշակային տարիքը 57-ից բարձրացվել էր 60-ի:
2000-2010 թվականների ընթացքում ծերության կենսաթոշակ ստացողների թիվը ամեն տարի միջինը 12 հազարով ավելացել է, իսկ 2010-ից 2016 թվականն ընկած ժամանակահատվածում ամեն տարի միջինը 10 հազարով պակասել:
Կառավարությունը մտածում է նաեւ ուժային կառույցներում ծառայողների կենսաթոշակային տարիքը բարձրացնելու մասին:
Նավթի եւ մանաթի արժեզրկման պատճառով Ադրբեջանի պետական բյուջեն հայտնվել է խորը ճգնաժամում:
Ադրբեջանի կառավարությունը կենսաթոշակային տարիքը բարձրացնելու վերաբերյալ որոշմամբ ցանկանում է սոցիալական ծախսերը կրճատելու միջոցով փրկել առանց այդ էլ ծանր վիճակում հայտնված պետական բյուջեն: