81-ամյա Մերի Հենանը մեծացել է Անգլիայում, որտեղ այցելել է Լոնդոնի «Արսենալ»-ի խաղերին մինչև 1977թ-ը, երբ տեղափոխվել է Ավստրալիա:
Իմանալով, որ իր սիրելի թիմը ժամանելու է Ավստրալիա, կինը ձեռքին է դաջել թիմի լոգոտիպը:
Լոնդոնյան ակումբն էլ երկրպագուին նվիրել է «Վեսթերն Սիդնեյ»-ի հետ կայանալիք խաղի VIP տեղի տոմս: Այս մասին տեղեկացնում է The Telegraph-ը: