Ամերիկյան Նյու Յորքի քաղաքային իշխանությունները 32 մլն ԱՄՆ դոլար կծախսեն քաղաքում առնետների դեմ պայքարում: Քաղաքապետ Բիլ դե Բլազիոն նպատակ է դրել կրծողների պոպուլյացիան կրճատել 70 տոկոսով: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Նախատեսված միջոցները կուղղվեն քաղաքի երեք շրջաններ, որոնք ամենաշատն են վարակված առնետներով՝ Մանհեթենի հարավային հատված, Բրոնքսի հարավ-արևմտյան և Բրուքլինի հյուսիսային հատվածներ:
«Մենք հրաժարվում ենք ընդունել առնետներին, որպես Նյու Յորքի կյանքի նորմալ մաս»,- հայտարարել է քաղաքապետը:
2017 թվականի սեպտեմբերին Նյու Յորքի նշված հատվածներում կտեղադրվեն երկաթե աղբարկղեր: Ավելի քան 16 մլն դոլար կծախսվի տների նկուղների հին հատակները բետոնապատելու վրա:
Կոլումբիայի համալսարանի կողմից 2014 թվականին իրականացված հետազոտության համաձայն՝ Նյու Յորքում կա շուրջ 2 մլն առնետ: