Լոս Անջելեսում ուսումնամարզական հավաք անցկացնող «Մանչեսթեր Յունայթեդ»-ը շարունակում է մարզումները:

Թիմը նախապատրաստվում է առաջիկա խաղերին:

Հիշեցնենք, որ ամերիկյան հավաքի ընթացքում  մանկունիացիները ուժերը կչափեն «Լոս Անջելես Գելաքսի»-ի հետ (հուլիսի15-ի լույս 16-ի առավոտ), հուլիսի 17-ին՝ «Ռեալ Սոլթ Լեյք»-ի հետ, հուլիսի 20-ին՝  «Մանչեսթեր Սիթի»-ի, հուլիսի 23-ին՝ «Ռեալ»-ի, հուլիսի 26--ին «Բարսելոնա»-ի հետ:

Հուլիսի 30-ին Օսլոյում ուժերը կչափի «Վոլերենգա»-ի հետ, օգոստոսի 2-ին էլ Դուբլինում կհանդիպի «Սամպդորիա»-ին: