Պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամի մենամարտը կկայանա այսօր` կեսգիշերն անց:
Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ 37-ամյա Արթուր Աբրահամի (46-5-0, 30 նոկաուտ) առաջիկա մենամարտը տեղի կունենա վաղը՝ հուլիսի 15-ին, Լոնդոնում:
Մրցակիցն է բրիտանացի 27-ամյա Քրիս Յուբենկ կրտսերը (24-1-0, 19 նոկաուտ):
Վիճարկվելու է IBO վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսը:
Հուլիսի 14-ին, տեղի է ունեցել մարզիկների կշռման արարողությունը: Արթուր Աբրահամի քաշը կազմել է 75,9 կգ, իսկ Քրիս Յուբենկ կրտսերինը՝ 75,8 կգ: