Հուլիսի 16-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 19:30-ի սահմաններում Երևան քաղաքի Անդրանիկի փողոցի բնակիչ 33-ամյա Գևորգ Եսայանն իր վարած Range Rover մակնիշի 10 MN 045 համարանիշի ավտոմեքենայով Երևան ընթանալիս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել ծառերի մեջ:

shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վթարի հետևանքով վարորդ Գ. Եսայանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Հրազդանի բժշկական կենտրոն:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, որից հետո ճոպանի միջոցով այն դուրս բերել երթևեկելի գոտի:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրավում:

Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի պատճառը եղել է առջևի աջ անվահեծի կոտրվելը։