Հուլիսի 14-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով նշանակվել են գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամները. «Հիմք ընդունելով «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ մասը` որոշում եմ.

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի իրավաբան անդամներ նշանակել`

Վոլոդյա Հովհանսիսյանին Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ (համաձայնությամբ)

Արտյոմ Սերդակյանին Հայաստանի Հանրապետության Նախագահի ռեֆերենտ

Արթուր Սարգսյանին Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ

Սամվել Վասիլյանին Քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահի տեղակալ»: