Երևան քաղաքի Չարենցի փող. 70 շենքի մոտակայքից Թուրքիայի Հանրապետւթյան քաղաքացի է ձերբակալվել:

ArmLur.am-ին հայտնի է դարձել, որ Թուրքիայի Հանրապետության քաղաքացի Իբրահիմ Հուսեյինի Քարադաշիին 2017թ. փետրվարի սկզբին դեռեւս իրավապահներին չպարզված հանգամանքներում Վրաստանի տարածքով ապօրինի մուտք է գործել Հայաստանի Հանրապետություն:

Ասել է թե Թուրքիայի քաղաքացին չի ունեցել ՀՀ պահպանվող պետական սահմանը հատելու համար սահմանված փաստաթղթեր, սակայն առեղծվածային պայմաններում հատել է ՀՀ սահմանը եւ մի քանի ամիս ազատ շրջել է Երեւան քաղաքում:

Տեղեկացանք, որ ՀՀ ԿԱ Ազգային Անվտանգության Ծառայության աշխատակիցները նրան հայտնաբերել են 2017 թվականին ապրիլի 19-ին Երևան քաղաքի Չարենցի փող. 70 շենքի մոտակայքում:

Իսկ ում բացթողման կամ, առհասարակ, ում թույլտվության արդյունքում է Թուրքիայի քաղաքացին հայտնվել Հայաստանի տարածքում, դեռեւս անհայտ է:

Նշենք, որ նրա նկատմամբ խափանման միջոց է կիրառվել կալանավորումը: Հավելենք, որ այս գործով նախաքնությունն ավարտվել է:

Գործն ուղարկվել է դատարան: