Բաքվի Ծանր հանցագործությունները քննող դատարանում հրապարակվել է ՌԴ և Իսրայելի քաղաքացի, բլոգեր Ալեքսանդր Լապշինի գործով դատավճիռը: Ինչպես հաղորդում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը, դատարանը վճռել է Լապշինին դատապարտել երեք տարվա ազատազրկման:

 


Հուլիսի 19-ին կայացած դատական նիստի ժամանակ Լապշինը, օգտվելով վերջին խոսքի իր իրավունքից, հայտարարել էր, որ չի ընդունում իր դեմ ներկայացված մեղադրանքները:
Հիշեցնենք, որ 2016 թվականի վերջին Լապշինը ձերբակալվել էր Մինսկում՝ Ադրբեջանի հարցման հիման վրա:

 


Բաքուն նրան ներառել էր իր «սև ցուցակում»՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն այցելելու համար:
Բելառուսի գլխավոր դատախազությունը որոշում էր կայացրել բավարարել Ադրբեջանի հայցը և արտահանձնել Լապշինին: