SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 266 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրգործը հարուցվել է ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության Դատապարտյալների հիվանդանոցի տնտեսական ապահովման բաժնի կրտսեր մասնագետ, արդարադատության ենթասպա, 50-ամյա աշխատակցուհու նկատմամբ։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության, թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի վարչության աշխատակիցները, քրեակատարողական ծառայության աշխատակիցների հետ իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, Դատապարտկակլների հիվանդանոցի այդ աշխատակցուհուն խուզարկության են ենթարկել և նրա հեշտոցի մեջ հայտնաբերել են ներարկիչ, որի մեջ եղել է սև գույնի կասկածելի հեղուկ։

Դեպքը տեղի է ունեցել հուլիսի 20-ին, և կասկածելի հեղուկն ուղարկվել է փորձաքննության ու համաձայն նյութագիտական փորձաքննության եզրակացության՝ ներարկիչում եղել է 23 մլ ծավալով յուրահատուկ սուր հոտով, գորշ գույնի 23.75 գրամ, տնայնագործական եղանակով պատրաստված ացետիլացված «Ափիոն» տեսակի թմրամիջոց։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ЦБ-ի աշխատակցուհին քննիչի որոշմամբ ձերբակալվել է։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: