Մոսկվայում ձերբակալել են տղամարդուն, որը մետրոյի «Կրիլատսկի» կայարանի մերձակայքում հարձակվել եւ լիզել է մի կնոջ, հայտնում է Lenta-ն՝ վկայակոչելով ՌԴ Քննչական կոմիտեի մոսկովյան ղեկավարության ներկայացուցիչ Յուլյա Իվանովային:
Նրա խոսքով՝ վճռվում է սեռական բնույթի բռնի գործողությունների մեջ կասկածվողի կալանավորման հարցը: Քննության վարկածով՝ հուլիսի 16-ի առավոտյան տղամարդը բռնություն է կիրառել նախկինում անծանոթ 28-ամյա կնոջ նկատմամբ, որից հետո թաքնվել է:
Իրավապահ մարմիններում աղբյուրը հայտնել է, որ ձերբակալվածը Ուզբեկստանից եկած 31 տարեկան տղամարդ է, որը վաղ առավոտյան հարձակվել է մետրոյից աշխատանքի գնացող կնոջ վրա, նրան համբուրել է եւ լիզել, ինչպես նաեւ հպվել է մարմնի արտահայտված մասերին: Տեղի ունեցածից ամիջապես հետո տուժողը ոստիկանություն է դիմել: Կինը ի դեմս ձերբակալվածի ճանաչել է իր վրա հարձակված տղամարդուն: Կասկածյալը պնդում է, որ տեղի ունեցածի հետ կապ չունի, եւ ընդհանրապես մինչեւ հիմա կույս է: