Խորհրդարանի կողմից Գերագույն դատարանի (ԳԴ) նոր անդամների նշանակման գործընթացն անվավեր է: Այս մասին հանրապետության բարձագույն դատական ատյանը հայտարարել է հուլիսի 20-ին:
Ավելի վաղ ընդդիմությունը, որը վերահսկում է Ազգային ասամբլեան, հաղորդել է, որ պատրաստվում է հուլիսի 21-ին նշանակելու Գերագույն դատարանի նոր անդամների: Գործող կազմով մարմինը դարձել է նախագահ Նիկոլաս Մադուրոյի գլխավոր դաշնակիցներից մեկը քաղաքական ընդդիմախոսների դեմ պայքարում: Բարձրագույն դատական ատյանը բազմիցս անվավեր Է ճանաչել պատգամավորների որոշումներն, այդ թվում պետության ղեկավարի կողմից «պաշտոնը թողնելու» մասին բանաձեւը: Ընդդիմությունը պլանավորում է նշանակել ԳԴ-ի 13 նոր անդամների եւ 20 տեղակալների: Իրենց որոշումը նրանք պատճառաբանում են այն հանգամանքով, որ ԳԴ-ի գործող կազմն ընտրվել է 2015 թվականի դեկտեմբերին անօրինական ուղիով: Դա տեղի է ունեցել այն բանից մի քանի օր առաջ, երբ խորհրդարանում տեղերի մեծամասնությունը Մադուրոյի կողմնակիցներից անցել է ընտրություններում հաղթած՝ նրա քաղաքական ընդդիմախոսներին:
Ապրիլի սկզբից ի վեր Վենեսուելայում ընթանում են բողոքի՝ վերջին տարիներին ամենախոշոր ակցիաները, որոնք կազմակերպում է ընդդիմությունը: Դրա համար առիթ են ծառայել Գերագույն դատարանի որոշումները, որոնք ընդլայնում են Մադուրոյի լիազորությունները եւ սահմանափակում խորհրդարանի գործառույթները, որը վերահսկում է ընդդիմությունը: Այդ ժամանակամիջոցում արդեն զոհվել է 90 մարդ, տուժել՝ շուրջ 1,5 հազարը, մի քանի հազարը հայտվել է կալանքի տակ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: