Վերակառուցումից հետո Եգիպտոսի հյուսիսում բացվել է տարածաշրջանում խոշորագույն ռազմաբազան։

Ռազմաբազայի բացմանը մասնակցել է երկրի նախագահ Աբդել Ֆաթթահ աս-Սիսին, գրում է «ՏԱՍՍ.ռու»-ն։

Եգիպտոսի զինված ուժերի ռազմաբազայի գործառույթն է պաշտպանել երկրի արևմտյան սահմանները, այդ շրջանում տեղակայված նավթահորերը և Դաբաայում ատոմային էլեկտրակայանի կառուցման նախագծերը։

Բազայի վերակառուցումը տևել է 2 տարի։ Օբյեկտի տարածքում զինվորական և քաղաքացիական նշանակության ավելի քան հազար շինություններ կան։