Երևանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վճռով «Անալիտիկ» լրատվական կայքի տնօրեն Անի Հովհաննիսյանին դատապարտեց 1.5 տարվա ազատազրկման: Անի Հովհաննիսյանը անազատության մեջ կմնա 3 ամիս, քանի որ նա արդեն 1 տարի եւ 3 ամիս անազատության մեջ է:
Անի Հովհաննիսյանին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով «Analitik.am» լրատվական կայքի տնօրեն, շորթում կատարելու ուղղակի դիտավորությամբ «Analitik.am» լրատվական կայքի գովազդի գծով պատասխանատու Ինգա Կիրակոսյանին օգտագործելու միջոցով, ով հանցանքը կատարել է անզգուշությամբ, կատարել է խոշոր չափերով շորթում' «ՎՏԲ Հայաստան բանկ» ՓԲ ընկերության օրինական շահերին էական վնաս պատճառող տեղեկություններ հրապարակելով և նման տեղեկություններ հրապարակելու սպառնալիքով հիշյալ ընկերությունից 15.03.2016թ. պահանջել է խոշոր չափի' 1.000.000 ՀՀ դրամ գումար: