Հայաստանի անկախացումից ի վեր անհրաժեշտություն կար, որպեսզի տեղական արտադրություն հիմնվեր, լինեին մարդիկ, ովքեր զարկ կտային տեղական արտադրությանը և իրենց ուսերին կվերցնեին այդ ծանր ու բավականին պատասխանատու գործը։
Այսպիսով Ձեզ ենք ներկայացնում այն գործարարներին, ովքեր հիմք դրեցին տեղական արտադրանքին և կարողացան այն նաև արտահանել արտերկիր:
1 Հրանտ Վարդանյանն իր երկու որդիների' Միքայելի և Կարենի հետ միասին Հայաստանում ձևավորեցին ևս խոշոր բիզնես մի ընտանիք' իրենց վրա վերցնելով որոշակի բիզնես ճյուղեր' ծխախոտագործություն, հրուշակեղենի զարգացում և այլն: Սովետական միությունից հետո փլուզված այս երկու ոլորտները հենց այս ընտանիքի շնորհիվ է, որ այսօր վերածնունդ են ապրում: Այսօր Միքայել Վարդանյանի շնորհիվ «Գրանդ Տոբակո» և «Մասիս Տոբակո» ընկերությունների արտադրանքը մեծ ծավալով արտահանվում է արտերկիր, իսկ Կարեն Վարդանյանի շնորհիվ Հայաստանում և Հայաստանից դուրս բավականին մեծ հեղինակություն է վայելում հայկական հրուշակեղենը' «Գրանդ Քենդի» անվանվամբ:
Այս ընտանիքը կարողացավ տեղական արտադրությունը փրկել կործանումից ու նոր մակարադակի վրա դրեց այդ արտադրությունը:
2. Մաքսիմ Հակոբյան- Այն, որ Հայաստանը հարուստ է հանքերով, դա փաստ է: Ակնհայտ է նաև, որ պետք է լիներ մարդ, ով կարող էր ոտքի հանել այդ ճյուղը: Այդ պատասխանատու գործն իր վրա վերցրեց Մաքսիմ Հակոբյանը, ում որդիները ևս գնացին հոր ճանապարհով՝ զարկ տալով տեղական արտադրությանը։ Մաքսիմ Հակոբյանն իր երկու որդիների' Վահե և Արման Հակոբյանների գլխավորությամբ հսկայական դեր կատարեց հանքաարդյունաբերության բնագավառում: Անկախությունից հետո կաթվածահար եղած հանքարդյունաբերությունն այս ընտանիքի շնորհիվ է, որ կարողացավ ոտքի կանգնել և այսօր «Զանգեզուրի» պղնձամոլիբդենային կոմբինատը, այս ընտանիքի գլխավորությամբ, Հայաստանի ամենախոշորագույն հարկատուներից մեկն է և կարողանում է հսկայական սոցիալական խնդիրներ լուծել հանրապետության ներսում' պետական գանձարան վճարելով խոշոր չափի հարկեր: Բացի այս Հակոբյանների ընտանիքը Սյունյաց աշխարհում ներդրեցին և ստեղծեցին նոր աշխատատեղեր. մասնավորապես' կաթի վերամշակման, երշիկի արտադրության, ինչպես նաև քարի վերամշակման գործարաններ, հանքային ջրերի գործարաններ:
3. Մարատ Ջանվելյան-Փլուզված գյուղատնտեսական ավերակների վրա պետք է վեր խոյանար նաև անասնապահության ոլորտը, որը բավականին բարդ աշխատանք էր։ Այդ ոլորտը փրկեց Մարատ Ջանվելյանը։ Նրա գործունեության շնորհիվ էր, որ հայ սպառողը կարողացավ օգտվել տեղական արտադրության թարմ ու անարատ սննդամթերքից։ Ինչպես վերոնշյալ դեպքերում, Ջանվելյանի դեպքում ևս որդին շարունակում է հոր գործունեությունը և զարկ է տալիս միայն տեղական արտադրությանը։
Հ.Գ.–Հետաքրքրական է, որ այս 3 ընտանիքները տեղական արտադրության պահապաններն են, ու դա անցնում է ժառանգաբար՝ հայրերից որդիներին։ Այս 3 ընտանիքներն էլ այն մարդիկ են, ովքեր լիարժեքորեն ծաղկացրին տեղական արտադրության ոլորտը։ Եվ կարծում ենք, որ շատ շուտով պետությունը կարևորելով նրանց գործունեությունը, իր պատասխան շնորհակալությունը կհայտնի և բարձր կոչումներով կպարգևատրի այս մարդկաց, քանզի նրանք տեղական արտադրության հիմնադիրներն են։