International Champions Cup ընկերական մրցաշարում «Բարսելոնա»-ն 3:2 հաշվով հաղթեց Մադրիդի «Ռեալ»-ին:

Կատալոնյան թիմի կազմում գոլերը խփեցին Լիոնել Մեսսին (3'), Իվան Ռակիտիչը (7') և Խերարդ Պիկեն (50'):

Մադրիդցիների կազմում աչքի ընկան Մատեո Կովաչիչը (14') և Մարկո Աենսիոն (36'):

Հանդիպման լավագույն ֆուտբոլիստ ճանաչվեց Պիկեն:

«Բարսելոնա»-ն  բոլոր երեք խաղերում հաղթանակ տոնեց և դարցավ մրցաշարի հաղթող: Ավելի վաղ կատալոնացիները հաղթել էին «Յուվենտուս»-ին (2:1) և  «Մանչեսթեր Յունայթեդ»-ին (1:0)