Ինչպես արդեն տեղեկացրել ենք, A-230 ինքնաթիռը, որը պատկանել է թուրքական Atlas Global ավիաընկերությանը և իրականացնելիս է եղել Ստամբուլ- Էրջան (Հյուսիսայի Կիպրոս) չվերթը, 1200 մետր բարձրության վրա խնձորի մեծության կարկուտի պատճառով վայրէջք է կատարել Ստամբուլի Աթաթուրքի օդանավակայանում:
121 ուղևորի և անձնակազմի 6 անդամների կյանքը փրկելու համար օդաչու Ալեքսանդր Ակոպովը որոշում է կայացրել Էրջան չհասնել և ետ գնալով վայրէջք կատարել նույն օդանավակայանում:
Աթաթուրքի օդանավակայանում ականատեսների արձանագրած կադրերից պարզ է դառում, որ հայ օդաչուի հերոսական քայլը ծափերով ու հիացական բացականչություններով են ողջունել, թեև մինչ վայրէջքի պահը կասկածում էին, որ դա նրան կհաջողվի:
Հայ օդաչուի այս հերոսական քայլը լայն արձագանք գտավ համացանցում:
Օգտատերերը նրա այս քայլը հերոսացրին՝ իսկ պաշտոնական Ուկրաինան հայ օդաչուին պարգևի արժանացրեց:
Մասնավորապես, Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն ուկրաինացի օդաչու Ալեքսանդր Ակոպովին «Քաջության համար» շքանշանով է պարգեւատրեց, Airbus A320 ինքնաթիռի անձնակազմին եւ հրամանատար Ալեքսանդր Ակոպովին շնորհակալություն է հայտնել նաև վարչապետ Վլադիմիր Գրոյսմանը՝ քաջության ու պրոֆեսիոնալիզմի համար, ողջունել է հատկապես ծանր պայմաններում ինքնաթիռը Ստամբուլում իջեցնելու որոշումը:
Խոսելով վթարված ինքնաթիռը ետ վերադարձնելու որոշման մասին՝ Ակոպովը պատմել է, որ երբ իրենք օդ էին բարձրանում՝ եղանակային պայմանները նորմալ էին:
«Արդեն 1,219 կմ բարձրության վրա գտնվելիս ինքնաթիռը հայտնվել է ամպրոպային գոտում, որը չէր ֆիքսվել հատուկ սարքավորումների միջոցով և ինքը որոշել է հետ վերադառնալ»,-լրագրողների հետ զրույցում կատարվածի մանրամասներն է ներկայացրել օդաչուն՝ շեշտելով. «Միայն թե պետք չէ ինձ հերոսացնել, լավ, ես պարզապես կատարել եմ իմ աշխատանքը»: