Լիտվան հորդորել է Ուկրանիային՝ հնարավորություն տալ Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին մարզպետ Միխայիլ Սաակաշվիլիին՝ դատական կարգով պաշտպանել Ուկրաինայի քաղաքացիության իրավունքը: Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ-ը: Լիտվայի արտգործնախարար Լինաս Լինկյաչուսը հավաստիացրել է, որ Լիտվան այսուհետ մտադիր է աջակցել Ուկրաինային, սակայն միաժամանակ պահանջելու է չսահմանափակել ընդդիմության իրավունքները:
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Եվրախորհրդարանի լիտվացի պատգամավոր Պյատրաս Աուշտրավիչուսն առաջարկել է Սաակաշվիլիին տրամադրել Լիտվայի քաղաքացիություն: Նրա կարծիքով՝ Վրաստանի նախկին նախագահը կարող է Լիտվայում զբաղվել քաղաքական գործունեությամբ:
Հուլիսի 26-ին Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն զրկեց Սաակաշվիլիին Ուկրաինայի քաղաքացիությունից համապատասխան հանձնաժողովի երաշխավորման հիման վրա: