Երևան քաղաքի Մաշտոցի պողոտայի թիվ 2/2 հասցեում գտնվող հյուրանոցի մոտակայքում օգոստոսի 8-ին տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար:

Ինչպես տեղեկացրին արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են BMW մակնիշի 81 CO 081 և Mercedes E320 մակնիշի 75 PX 075 պետհամարանիշերով ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը BMW մակնիշի ավտոմեքենայից երեք հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց:

Փրկարարները փակել են BMW մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը: