ՀՀ Կառավարութունն օգոստոսի 10-ի նիստին որոշում է կայացնելու «Նաիրիտ-2» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը նվազեցնել՝  այն համապատասխանեցնելով 2016 թվականի տարեվերջի դրությամբ ընկերության զուտ ակտիվների արժեքին, որը կազմել է 9,572,824.0 հազ. դրամ:

ՀՀ կառավարության որոշմամբ «Նաիրիտ-2» ՓԲԸ-ի 100% պետական բաժնեմասի կառավարման ամբողջական լիազորությունները անցել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությանը:

Ընկերության սեփական կապիտալը տարիներ շարունակ եղել է փոքր կանոնադրական կապիտալից և այն պետք է իր կարգավորումն ստանար գործող օրենսդրության պահանջներին համապատասխան:

ՀՀ կառավարության սույն որոշման նախագծով «Նաիրիտ-2» ՓԲԸ-ի 14,069,310.0 հազ. դրամ կազմող կանոնադրական կապիտալը բաժնետոմսերի անվանական արժեքի փոքրացման միջոցով նվազեցվում է 4,496,486.0 հազ. դրամով և այն համապատասխանեցվում է ընկերության 01.01.2017թ. դրությամբ զուտ ակտիվների (սեփական կապիտալի) արժեքին՝ 9,572,824.0 հազ. դրամ: