Այսօր ռեստորանային ոլորտի աշխատակիցների բողոքի ակցիայի ժամանակ կառավարության առջևից բերման է ենթարկվել 6 անձ։ Բացի այդ, շուրջ մեկ տասնյակից ավել անձ էլ բերման է ենթարկվել ոստիկանության բաժանմունքի մոտակայքից, նրանք Ադեկվադ միաբանության անդամներ էին, ինչպես նաև ՀՀԿ երիտթևի ներկայացուցիչներ: Ոստիկանները նշեցին, որ բերման ենթարկման պատճառը պարետի որոշումը խախտելն է, ասել է թե՝ հավաքվածները չեն պահպանել սոցիալական հեռավորությունը: Ուշագրավն այս պատմության մեջ այն է, որ անգամ ակտիվիստներին բերման ենթարկող ոստիկաններն անչափ հեռու էին պարետի որոշումները պահպանելուց. չէին կրում դիմակներ և ձեռնոցներ: Սա միակ օրինակը չէ այն ընտրովի արդարադատության, որին այսօր ականատես ենք լինում: ԱԺ հանձնաժողովների նիստերը վերջին օրերին գրավել էին հանրության ուշադրությունն այն պատճառով, որ հավաքվածները, մեղմ ասած, իրար քիթ էին մտած, ավելին՝ չէին կրում պաշտպանիչ դիմակներ: ՃՈ շենքի մոտ վերջին օրերի կուտակումները, որոնք ակնհայտորեն պարետի որոշման խախտում էին, նույնպես նման կոշտ հակազդեցության չարժանացան: ԱԺ դահլիճում տեղի ունեցած ծեծ ու ջարդի մասին էլ կարելի է չհիշտակել, բոլորն են հիշում: Եվ այս բոլոր օրինակները պարետի որոշման խախտումներ են, որոնք, սակայն, որևէ ուշադրության չեն արժանացել իրավապահ մարմինների կողմից: Արդեն իսկ ակնհայտ է դառնում, որ ԱԴ ռեժիմի երկարաձգումը Նիկոլ Փաշինյանի համար հետապնդում է մեկ գերնպատակ. այն է՝ ամեն գնով ճնշել ընդդիմադիր հայացքներ ունեցող անձանց, ուժերի հավանական ելույթները: Ժամանակին Նիկոլ Փաշինյանը մեղադրում էր Սերժ Սարգսյանին այն բանի մեջ, որ վերջինս մշտապես շահարկում է «պատերազմական երկիր» լինելու հանգամանքը՝ մեսիջ հղելով հանրությանը, որ պետք չէ դուրս գալ փողոց և ապակայունացնել իրավիճակը: Այն ժամանակ Փաշինյանը վստահ էր, որ անկախ իրավիճակից՝ քաղաքացիներն ունեն ազատություններ, որոնք պետք է իրականացնեն: Այսօր Փաշինյանի պատերազմական երկրի կոնցեպցիան արտակարգ դրությունն է, որը, ինչպես տեսնում ենք վարակի տարածման տեմպերից, ծառայում է միայն իշխանությունների օրվա խնդիրների լուծմանը…
Առաջարկում ենք նաև
21/08/23 11:43
Փաշինյանի այցը Սյունիք նպատակ ուներ կոտրելու այն ներքին վախերը, որն ուներ Նիկոլը. Տիգրան Աբրահամյան
27/05/19 16:35
Ո՞ւր է փախչում կապիտալը. լուրջ ահազանգ Փաշինյանի համար
19/04/18 22:13
Սերժ Սարգսյանն զգում է ժողովրդական հեղափոխության շունչը. Նիկոլ Փաշինյանի ելույթը (տեսանյութ)
07/05/24 09:02
«Ժողովուրդ». Գերիներին այդպես էլ չվերադարձրին. Նիկոլ Փաշինյանի հերթական սուտը. մաս 203
02/05/24 08:58
Իսկ ինչու են Փաշինյանի, նրա կնոջ ու երեխաների շուրջ թիկնապահներ պտտվում, թող ծառ տնկի. լրագրողը հեգնել է Փաշինյանին
30/04/24 09:05
«Հրապարակ». Ընդդիմության շարքերում ռադիկալ տրամադրություններ են տիրում, իսկ Նիկոլ Փաշինյանի բախտը կբերի
Ամենադիտված
Լրահոս
12:46
Մենք կարող ենք գետի հունը փոխել ի շահ Հայաստանի, եթե բոլոր տարաձայնությունները մի կող դնենք եւ միավորվենք. «Երրորդ ուժ»
10:10
2019 թ.-ին գրանցվել է զինծառայողի` խաղաղ պայմաններում մահվան 32, 2023-ին`53, 2024-ի 5 ամսում` 30 դեպք
09:02
ԵՀՄ-ն զգուշացնում է Փաշինյանին՝ ուժ կիրառելու փորձերի դեպքում եվրոպական պատկան մարմինները խիստ կդատապարտեն իշխանություններին
08:47
«Ժողովուրդ». Իրավապահ համակարգում որոշ գործընթացներ կանգ են առել. միգուցե երթը հասնի Երեւան ու գործընթացներ սկսվեն
14:20
Դե՛մ ենք Հայաստանի իշխանությունների զիջողական և պարտվողական քաղաքականությանը. ՀՅԴ Ավստրալիայի Կենտրոնական Կոմիտեի հայտարարությունը
13:50
Կմասնակցի՞ արդյոք ԱՄՆ-ն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը․ Պետդեպը պարզաբանում է
10:35
Տեսանյութում պատկերված անձը Հայաստանի հատուկ նշանակության ստորաբաժանման զինծառայող է. ՀՀ ՊՆ պարզաբանումը
09:56
Դավիթ Խաչատուրյանին ԱԺ գնալուց ետ էր պահել առողջական վիճակը, թե՞ այլ խորքային պատճառներ կան. «Ժողովուրդ»
09:55
«Ոչինչ աչքիս չի գալիս՝ ո՛չ բնությունը, ո՛չ տունը. իմ Վրեժն այնքան լուսավոր էր». Վրեժ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 24-ին «Մարտունի 3»-ում․ «Փաստ...
09:53
Տաւուշ. Հայոց արդի պատմութեան «թաւշեայ» թիւրիմացութեան տապանաքարը կամ՝ չարիքի վախճանին խորհրդանի՞շը․ «Փաստ»
09:52
Կոռուպցիոները ոչ միայն չի պատժվել, այլև անհոգ ապրում է, ավելին՝ աշխատում նույն վայրում․ «Ժողովուրդ»
09:42
«Սա բացառում է ոչ միայն ներդրումները, այլ հայի՝ Հայաստանում մնալու, ապրելու և արարելու ցանկությունը»․ «Փաստ»
09:35
«Ժողովուրդ». Ի՞նչ սցենարներ է քննարկում ՔՊ-ն՝ կասեցնելու Բագրատ սրբազանի գլխավորած շարժման թափը
08:11
Մեծ աղմուկ բարձրացրած աշխարհաքաղաքական կոնֆերանս Մոսկվայում. ի՞նչ ծայրահեղական որակումներ է այն ստացել Արևմուտքի կողմից. «Փաստ»