Արմավիրի մարզպետի խորհրդական Մանուկ Սիմոնյանը նախապես իմացել է, որ իրեն սպանելու են, այդպիսի փաստեր կան: Այս մասին Tert.am-ին հայտնել է Մանուկ Սիմոնյանի հարազատ եղբայրը՝ Արամ Սիմոնյանը:

«Նման հեռախոսի խոսակցություն կա: Ես չեմ ուզում հիմա բացել, բայց եթե կարիք լինի, դա էլ կհրապարակեմ: Իր հեռախոսային խոսակցությունն ինչ-որ մարդու հետ, չգիտեմ ում հետ է խոսում, բայց ձայնը հաստատ իրենն է: Մանուկը այդպես էր անում միշտ, իր կյանքին ինչ-որ վերաբերել է, նա ամեն ինչ ձայնագրել է»,- հայտնեց Արամ Սիմոնյանը:

Նրա խոսքով՝ կատարվածը կանխամտածված խմբակային սպանություն է եղել, որի համար դրդապատճառներ կան:

«Վերջին անգամ ոչ այնքան շուտ ենք շփվել եղբորս հետ, մոտ երկու ամիս առաջ: Ինքը ինձ միշտ ասում էր՝ չտա աստված, որ ես մեռնեմ, 40 օր հետո կբացվի սենսացիոն ինֆորմացիա: Ես չգիտեմ ինչ ինֆորմացիայի մասին էր ասում նա»,- ասաց նա:

Մանուկ Սիմոնյանի եղբայրը նշեց, որ այս պատճառով զերծ է մնացել հայտարարություններ անելուց, բայց եղբոր, հոր և մոր մասին վատ տեղեկությունների տարածումից հետո այլևս չի կարողացել լուռ մնալ:

«Ես՝ Արամ Նորիկի Սիմոնյանս, պաշտոնապես հայտարարում եմ՝ ով ինչ հարց ունի Մանուկ Սիմոնյանի հետ կապված, ես պատրաստ եմ Մանուկ Սիմոնյանի փոխարեն այդ հարցերին պատասխանել: Ամբողջ համացանցում վատաբանում են իմ եղբորը, իմ ծնողներին: Ես կարող եմ ամեն ինչ հերքել՝ փաստերով և ամեն ինչով»,- հայտարարեց նա:

 

«Ես 100 տոկոսով համոզված եմ, որ Ռուզաննան չի սպանել իմ եղբորը, բայց ականատես է եղել սպանությանը, որովհետև նա վախեցած էր: Հնարավոր չէր, որ Ռուզաննան որդու հետ հաղթանդամ տղամարդուն այդքան ճանապարհով տանեին ու գցեին, դեռ գլխին էլ մեծ քար դնեին: Դա բացառիկ դաժանությամբ սպանություն էր: Սպասենք նախաքննության արդյունքներին: Հիմա իրենք ամեն ինչ անում են Ռուզաննայի վրա գործ տալու համար, բայց ես պաշտոնապես հայտարարում եմ՝ այդ աղջիկը իմ եղբորը չի սպանել, նա դրա հետ կապ չունի: Նա չէր կարա սպաներ, նա բարի մարդ էր, իզուր էլ կալանավորել են»

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: