Շուրջ 700 մարոկկացի ներգաղթյալ փորձել է հատել Իսպանիայի Սեուտա անկլավի և Մարոկկոյի միջև սահմանային անցակետը: Այս մասին հայտնում է «Associated Press»-ը:

Սեուտա անկլավի ներքին գործերի նախարարության կողմից հայտնվող տվյալների համաձայն՝ ներգաղթյալները փորձել են լայնացնել անկլավի շուրջը տեղադրված փշալարերով պատված 6 մետրանոց ցանկապատը, սակայն նրանցից ոչ մեկին սահմանը հատել չի հաջողվել:  

Ամեն տարի Սահարայի հարավից հազարավոր աֆրիկացի միգրանտներ, որոնք Մարոկկոյում բնակվում են անօրինական, փորձում են լայնացնել Իսպանիայի Սեուտու անկլավի շուրջ տեղադրված սահմանային ցանկապատները, որպեսզի հայտնվեն Եվրոպայում: