ԱՄՆ-ն այս տարի վերջին ութ տարվա ընթացքում Եգիպտոսի հետ համատեղ «Պայծառ աստղ» (Bright Star) զորավարժություններ կանցկացնի: Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ»-ը՝ հղում կատարելով  CNN հեռուստաընկերությանը:

Հեռուստաընկերության տվյալների համաձայն՝ զորավարժություններում, որոնք ավանդաբար անց են կացվել երկու տարին մեկ անգամ, այս անգամ ներառված կլինեն համեմատաբար ոչ մեծ քանակությամբ ԱՄՆ-ի զինծառայողներ՝ շուրջ 200 մարդ:

Սա կլինի ամերիկա-եգիպտական առաջին համատեղ զորավարժությունը 2009 թվականից հետո: Այն ժամանակ ԱՄՆ-ի կողմից դրան մասնակցել են շուրջ 1,3 հազար զինծառայողներ:

2011 թվականին «Պայծառ աստղ» զորավարժությունը որոշվել էր չանցկացնել Եգիպտոսում քաղաքական անկայունության պատճառով: