Նիդեռլանդների իշխանություններն անցյալ շաբաթ արտաքսել են իրենց երկրում գտնվող հայուհի Ա. Հ.-ին, ով իր անչափահաս երեխաների հետ ավելի քան 9 տարի ապրում է Նիդեռլանդներում՝ փախստականների համար նախատեսված Amersfoort ճամբարում: Այս մասին գրում է rusarminfo.ru-ն:
Այն ապհին, երբ տեղի միգրացիոն ծառայության աշխատակիցները այցելել են ճամբար, կնոջ անչափահաս երեխաները՝ 12-ամյա Հ.-ն ու 11-ամյա Լ.-ն ճամբարում չեն եղել, այդ պատճառով էլ ծառայության աշխատակիցները երկրից արտաքսելու գործընթաց սկսել են միայն նրանց մոր նկատմամբ:
Հայուհուն երկրից արտաքսելուց հետո Նիդեռլանդներում մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունները եւ մանկական օմբուդսմանը բողոք են ներկայացրել երկրի բարձրագույն իշխանությունների դեմ այն բանի համար, որ անօրինական գործողությունների հետևանքով անչափահաս երեխաները փախստականների համար նախատեսված ճամբարում մնացել են առանց մոր խնամքի:
Օրերս Հաագայի դատարան է ընդունվել այս գործով դատական հայց, որով պետք է որոշվի Նիդեռլանդներից հայ ընտանիքի արտաքսման հացը, իսկ թե որքան կտևի դատական գործընթացը և երբ կկայացնի դատարանը համապատասխան որոշում, դեռևս հայտնի չէ, իսկ մինչ այդ հայ անչափահաս երեխաները կշարունակեն միայնակ ապրել Նիդեռլանդներում: