Թուրքիայի՝ ԵՄ հարցերով նախարար Օմեր Չելիքը հայտարարել է, որ Գերմանիան չի կարող միայնակ որոշել ամբողջ Եվրամիության քաղաքականությունը: Այս մասին հայտնում են թուրքական լրատվամիջոցները:
«Դա անհաջող հայտարարություն է: Մենք ընդգծում ենք, որ ԵՄ անդամներից ոչ մեկը չպետք է կարգադրի եվրոպական ինստիտուտներին կամ էլ գլխավորի եվրոպական գործընթացները: Այդ իրավիճակները շատ վտանգավոր են»,- նշել է նախարարն՝ ի պատասխան Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հայտարարության:
Թուրք նախարարն ավելացրել է նաև, որ մաքսային միության փոփոխությունները օգտակար կլինեն ինչպես Թուրքիային, այնպես էլ Եվրամիությանը: «Սակայն նրանք իրենց այնպես են պահում, կարծես Թուրքիային շնորհ են անում», - հայտարարել է Չելիքը:
Նախօրեին Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն այլևս անհնար էր համարել Եվրամիություն-Թուրքիա բանակցությունների շարունակությունը:
«Ամեն դեպքում մենք այս պահին մենք չենք պատրաստում ընդլայնել մաքսային միությունը Թուրքիայի հետ: Խոսք անգամ չի կարող լինել ընդլայնման մասին»,- ասել էր Մերկելը: