Թուրքիայի Թունջելի նահանգում երկու ահաբեկիչ, հրաժարվելով հանձնվել իրավապահ մարմիններին, պայթեցրել են իրենք իրենց:

 Այս մասին հայտնում է թուրքական Habertürk-ը:

Ահաբեկիչներից մեկը եղել է կին: Բացահայտելով նրանց բնակության վայրը՝ ոստիկանությունը շրջապատել էր և պահանջել հանձնվել, ինչի ժամանակ էլ ահաբեկիչներն իրականացրել են պայթյունը:

Ահաբեկիչների կացարանում հայտնաբերվել են տարբեր տեսակի զենքեր և պայթուցիկ սարքեր: