«Մոնտեսսորի սիթի» երեխաների զարգացման կենտրոն-մանկապարտեզի տնօրեն Գայանե Ալեքսանյանը ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում խոսելով այս մանկապարտեզի առանձնահատկությունների մասին, նշեց, որ աշխարհում լայն տարածում գտած և այս մանկապարտեզում կիրառվող երեխաների զարգացման հատուկ մեթոդաբանությունը թեև մանկապարտեզի հիմնադրման շրջանում Հայաստանում տարածված չէր, սակայն իրենք մեծ սիրով կազմակերպեցին տարատեսակ սեմինարներ ծնողների համար, որպեսզի նրանց համար էլ հասկանալի լինի, թե ինչպես են այս մանկապարտեզում զարգացնելու և կրթելու իրենց երեխաներին. «Երբ դեռևս 2012 թվականին մանկապարտեզը հիմնվեց, շատ դժվար էր Հայաստանում չկիրառվող մեթոդաբանությամբ երեխաներին զարգացնելը՝ այսինքն երեխաներին զարգացնել իրենց բնածին հակվածություններով՝ հատուկ պայմաններում: Հետաքրքրական է, որ թեև Հայաստանում այս մեթոդի կիրառման մասին շատ քիչ բան էր հայտնի, սակայն հիմնադրումից հետո տարեցտարի շատ արագ մեծացավ մեր մանկապարտեզ հաճախող երեխաների քանակը: Մեր սաները տարիներ շարունակ դառնում են Երևանի լավագույն դպրոցների աշակերտները, որտեղ առաջին օրվանից տարբերվում են իրենց կազմակերպվածությամբ, պրակտիկ գիտելիքներով»,-ասաց մանկապարտեզի հիմնադիրը:
Ե՞րբ է այս մանկապարտեզը դպրոց ուղարկել իր առաջին սերունդը հարցին՝ Գայանե Ալեքսանյանը պատասխանեց. «Առաջին շրջանավարտները տվեցինք 2015 թվականին և շատ շուտով՝ օգոստոսի վերջին, «Մոնտեսսորի սիթի» մանկապարտեզը դպրոց կճանապարհի իր արդեն 3-րդ սերնդի սաներին: Մեր հերթական շրջանավարտները կդառնան դպրոցականներ: Սովորաբար,նրանցից շատերը դառնում են երևանյան լավագույն դպրոցների աշակերտներ»,-ասաց Գայանե Ալեքսանյանը՝ շեշտելով, որ դպրոցներից այս մանկապարտեզն ավարտած երեխաների վերաբերյալ ստանում է դրական արձագանքներ թե՛ նրանց վարքի, թե՛ ընդհանուր զարգացվածության և պատրաստվածության վերաբերյալ:
Խոսելով ավարտական միջոցառման մասին՝ Գայանե Ալեքսանյանը նշեց, որ մանկապարտեզի ավարտական միջոցառումն իր տեսակով տարբերվելու է նմանատիպ միջոցառումներից, իսկ այս մանկապարտեզն ավարտող սաներին տրվելու են դիպլոմներ. «Ավարտական միջոցառումը կլինի շատ հետաքրքիր, շքեղ, յուրօրինակ և անակնկալներով լի»,- ասաց նա՝ որպես երեխաներին ուղղված լավագույն մաղթանք՝ մեջբերելով Մարիա Մոնթեսսորիի հայտնի պատվիրաններից մեկը. «Օգնեք երեխային յուրացնելու չյուրացրածը: Արեք դա՝ շրջապատը լցնելով հոգածությամբ, զսպվածությամբ, խաղաղությամբ և սիրով»:
Մանկապարտեզի հիմնադիրը շեշտեց, որ այս կարգախոսն ամեն օր իրականություն է դարձնում մանկապարտեզի յուրաքանչյու աշխատակից:
Լուսանկարներում «Մոնտեսսորի սիթի» մանկապարտեզի տարբեր տարիների շրջանավարտներ են: