Ինչպես հայտնի է, Թուրքիան և Իրանը պատրաստվում են Սիրիայում և Իրաքում իրականացնել համատեղ ռազմական գործողություններ:
Այս մասին հայտնում են թուրքական ԶԼՄ-ները:
Թուրք-իրանական հիմնական գործողությունները, համաձայն երկու կողմերի բարձրաստիճան ԶՈՒ պաշտոնյաների հայտարարությունների, ուղղված են լինելու հիմնականում Քրդստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) զինյալների դեմ:
Թուրք-իրանական զինված ուժերը պատրաստվում են ՔԱԿ-ի դեմ ուղղված գործողություններ իրականացնել Իրաքի հյուսիսում` Քանդիլում, Ավաշինում, Բաթուֆայում, Զափում, Բերվարիում և Չեմչուում:
Ըստ նախնական պայմանավորվածության` Իրաքի հյուսիսում տեղի ունենալիք համատեղ գործողությունները տևելու են 8-10 օր, որի ժամանակ ռմբակոծվելու են ՔԱԿ-ին պատկանող 19 դիրք:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն օգոստոսի 21-ին հայտնել էր, որ Թուրքիան և Իրանը կարող են համատեղ ռազմական գործողություններ իրականացնել Սիրիայի տարածքում գործող ահաբեկչական կազմակերպությունների դեմ ևս:
Նախագահի փոխանցմամբ, ինչպես Իրաքում համատեղ գործողությունների շուրջ պայմանավորվածությունները, այս հարցը նույնպես քննարկվել է օգոստոսին տեղի ունեցած Իրանի և Թուրքիայի գլխավոր շտաբի պետերի հանդիպման ժամանակ: Իրանը և Թուրքիան պատրաստվում են նաև Իրաքի հյուսիսում գործողություններ իրականացնել Քրդստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) դեմ: