Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ՏԻՄ ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ խոսել է նաև Սիրիայի քրդերի մասին:
Այս մասին հայտնում են թուրքական ԶԼՄ-ները:
Էրդողանը հայտարարել է. «Թուրքիան երբեք թույլ չի տա, որ Սիրիայի քրդական Ժողովրդավարական միություն կուսակցությունը (PYD) և դրա ռազմականացված թևը' Ժողովրդի պաշտպանության ուժերը (YPG), որոնց Թուրքիան ահաբեկչական է համարում, Սիրիայում պետություն ստեղծեն»:
Էրդողանը խոստացել է անհրաժեշտության դեպքում բոլոր ճակատներում ռազմական պայքար ծավալել թուրք զինյալների դեմ: