Քիչ առաջ հայտնի դարձավ, որ այսօր Գյումրիում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով մահացած վարորդը 35-ամյա Տիգրան Թորոսյանն է, ով մարզիկ էր և զբաղվում էր ըմբշամարտով: 

Հիշեցնենք, որ այսօր ժամը 09:00-ի սահմաններում շտապբուժօգնությունից ահազանգ էր ստացվել այն մասին, որ  BMW մակնիշի 35 CG 766 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Գյումրի քաղաքի Մուշ թաղամասում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով՝ կողաշրջված վիճակում հայտնվել է ճանապարհին, ինչի հետևանքով տեղում մահացել էր:

Լուսանկարը` Armtimes.com