Անկարայի վերաբերյալ արտահայտություններով Գերմանիան «սահմաններն անցնում է»: Այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն, հայտնում է Yeni Safak պարբերականը:
Գերմանիան սահմաններն անցնում է: Ընտրություններից առաջ պոպուլիստական դիտողություններից ոչ մի օգուտ չկա»,- ասել է Չավուշօղլուն:
Նա նաեւ հայտարարել է, որ «Գերմանիան պետք է զգույշ լինի այն հարցում, թե ինչպես է վարում Թուրքիայի նկատմամբ քաղաքականությունը»: