Ինչպես արդեն տեղեկացրել ենք, օգոստոսի 27-ին, ժամը 20:53-ին ահազանգ է ստացվել, որ քաղաքացին (մոտ 60 տ) փորձում է ինքնասպանություն գործել նետվելով Կիևյան կամրջից:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, ոստիկաններն ու քաղաքացիները կանխել են 1960 թ. ծնված Թ. Ա.-ի ինքնասպանության փորձը: