Հայաստանի և Մոնտենեգրոյի հավաքականների դեմ խաղից առաջ Ռումինիայի ազգային հավաքականի մարզիչ Կրիստոֆ Դաումը հանդիպել է լրագրողներին:

Ռումինական Gazeta Sporturilor-ի լրագրողը  Դաումի ասուլիսին ներկայացել է ձկնորսական կարթով: 

Լրագրողը այսպես  պատասխանել է մարզչի՝ լրատվամիջոցի հասցեին հնչեցրած վիրավորանքի համար:

Ավելի վաղ մարզիչը նշել է, որ  Gazeta Spoturilor կարողանում է միայն «ձուկ փաթեթավորել»:

Լրագրողը ձկնորսական կարթը ցանկացել է նվիրել մարչին: Մարզիչը, սակայն, նվերից հրաժարվել է և  նշել, որ լրագողը  ճիշտ կաներ գնար հումորային ակումբ: